- gyumri7school@gmail.com
- 0312 5-06-68
- Երկ - Ուրբ : 08.00-17.00
ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՄԱՍԻՆ
Մեր առաքելությունն է պատրաստել կրթության ոլորտի առաջատարներ և նորարարներ, ովքեր կստեղծեն փոփոխություններ աշխարհում՝ ընդլայնելով հնարավորությունները և ապահովելով լավագույն արդյունքներ բոլոր սովորողների համար։
Գյումրու Թիվ 7 Հիմնական Դպրոցի Պատմությունը
«Գյումրու թիվ 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 2003թ. Գյումրու №16, 7 և №14 լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների միավորումից: Միավորման պահին դպրոցն ուներ 1600 աշակերտ և երեք դպրոցների ուսուցչական անձնակազմ: Տարիների ընթացքում ուսուցչական անձնակազմը վերածվեց կուռ, ամբողջական հանրույթի, որն աշխատում է սիրով և մեծ նվիրումով: Հարկ է նշել, որ այդ դպրոցները տվել են աշակերտներ, որոնք մասնակցել են ՀՀ- ի պատմության կերտմանը՝ ճարտարապետներ Ա. Թարխանյան, քանդակագործ Ֆ. Սողոյան, ՌԴ բանակի գեներալ Չոբանյան, գեներալ-գնդապետ Գ. Հակոբյան, գեներալ-մայոր Ա. Ղազարյան, բանաստեղծ Ռ. Դավոյան, ինչպես նաև պետական քաղաքական գործիչներ Մ. Մկրտչյան, Մ. Մուրադյան, Ա. Գոմցյան: ԳԱ ակադեմիկոսներ Լ. Հակոբյան, Ս. Հովհաննսյան: Այսօր էլ բարձր է դպրոցի գիտակրթական մակարդակը. ունենք գիտությունների 4 թեկնածու, I տարակարգ ունեցող 4 մանկավարժ, վաստակավոր, վերապատրաստող, «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի տարբեր տարիների պատվոգրերով, դիպլոմներով պարգևատրված ուսուցիչներ: Իսկ 2013թ. «Գյումրու թիվ 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Կարապետյանը հաղթող ճանաչվեց «Տարվա լավագույն տնօրեն » հանրապետական մրցույթում: Դպրոցն ունի մեծ հաջողություններ կրթական, սպորտի և մշակութային ոլորտներում: Ունեցանք առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մասնակիցներ և դիպլոմակիրներ, ոսկեմեդալակիր շրջանավարտներ, որոնք իրենց ուսումը հաջողությամբ շարունակեցին մեր և արտասահմանյան (ՌԴ) բուհերում: Սպորտային ոլորտում ևս մեր սաները հաջողությամբ են հանդես գալիս՝ Հայաստանի դրոշը բարձր պահելով Եվրոպական և համաշխարհային մրցույթներում՝ հանձին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի: «Հայաստանի ձայն» նախագծի I հաղթողը դարձյալ մեր շրջանավարտ Մերի Մնջոյանն էր: Դպրոցը հաջողություններ ունի նաև այլ բնագավառներում՝ ասմունքի մրցույթներում բարձր տեղեր գրավողներ, շախմատի միջազգային մրցույթներում հաղթողներ: Դպրոցը հաջողությամբ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և ՀԿ-ների հետ՝ «Հայկական Կարիտաս», «Ջինիշյան հիմնադրամ», «Փյունիկ» ՀԿ և այլն: «Գյումրու թիվ 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ն առաջիններից էր, մարզում, որ հաջողությամբ իրականացրեց և իրականացնում է ներառական կրթության ծրագիր. ունենք շուրջ 100 ներառված աշակերտ: 2014թ-ից դպրոցում մեծ հաջողությամբ գործում է նաև նախակրթարանը՝ 2 խմբով: Դպրոցի բարձր վարկանիշի մասին է խոսում նաև այն փաստը, որ արդեն մի քանի տարի շարունակ Շիրակի մարզում № 7 հիմն. դպրոցը ֆավորիտ է առաջին դասարանցիների թվով: «Գյումրու թիվ 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի հանրույթը այսօր էլ աշխատում է մեծ եռանդով ու նվիրումով:
Մեր սկզբունքը
Գյումրու Թիվ 7 հիմնական դպրոցը իր աշխատանքը հիմնում է գիտելիքների, դաստիարակության և արժեքների վրա։ Մեր նպատակը ստեղծել անվտանգ և աջակցող կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր կարողությունները, դառնալ պատասխանատու և հայրենասեր քաղաքացի։
Մեր փիլիսոփայությունը
Մեր մոտեցումը՝ կենտրոնացում սովորողի վրա, արժեքների ամրապնդում և գիտելիքի միջոցով ապագայի ձևավորում։
Հաջողության բանալին
Հաջողության գաղտնիքը՝ ջանասիրություն, ինքնավստահություն և շարունակական կրթություն։
Ապրիր լիարժեք, կարծես վաղը չկա, սովորիր անդադար, կարծես հավերժ կսովորես։
Ապրիր ամբողջությամբ և սովորիր անվերջ՝ գիտակցելով, որ ուսումը անսահման է, իսկ կյանքը ժամանակավոր։
Ավարտական փուլը կյանքում խորհրդանշում է նոր սկիզբ՝ պատրաստեք ձեր ճանապարհը դեպի ապագա
Հզոր շրջանավարտները պատրաստ են բացահայտել աշխարհը, ընդունել մարտահրավերները և ստեղծել իրենց սեփական հաջողությունը
«Դպրոցն այն վայրն է, որտեղ երազանքները սկսում են իրականություն դառնալ»
Գիտելիքի ուժ, անձնական փոփոխություններ, ապագայի կառուցում
Մեր նպատակն է խթանել ոչ միայն գիտելիքի ընդլայնումը, այլև միավորել աշակերտներին՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը զարգացնում է մտածողությունը, ամրապնդում արժեքները, աջակցում կյանքի դրական փոփոխություններին և ձևավորում հստակ ապագա։
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց
Որակյալ կրթություն՝ ապագայի համար
Կապ մեզ հետ
- ՀՀ Շիրակի մարզ , քաղաք Գյումրի , Ալեք Մանուկյան 4
- Հեռ․ 0312 5-15-02, 0312 5-41-00
Ստացեք Գյումրու Թիվ 7 հիմնական դպրոց վերջին տեղեկություններն ու նորությունները։
© 2026. Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
